Logo

Անչելոտիի ցանկալի փոխարինողը՝ ըստ «Ռեալի» երկրպագուների

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:49 / 23.03.2022ՍՊՈՐՏ
Անչելոտի- Խաբի Ալոնսո

Մինչ «Ռեալի» ղեկավարությունն իր աջակցությունն էր հայտնում ակումբի իտալացի մարզիչ Կառլո Անչելոտիին, ակումբի երկրպագուները չեն կարողանում ներել նրան «Բարսելոնայի» դեմ խաղում ձախողումը և քվեարկությամբ արդեն ընտրել են իտալացի մասնագետի փոխարինողին։

AS պարբերականի անցկացրած քվեարկության համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» երկրպագուները թիմի ղեկին ցանկանում են տեսնել ակումբի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոյին:

Այժմ նա մարզում է բասկյան «Ռեալ Սոսյեդադի» 2-րդ թիմը, որն արդեն հանդես է գալիս Սեգունդայում։

Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, և «Ռեալի» երկրպագուներից շատերը նրան տեսնում են որպես Անչելոտիին փոխարինելու ամենահավանական թեկնածու։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա