Logo

«Ռեալի» ևս 2 ֆուտբոլիստ բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 16.09.2017ՍՊՈՐՏ
toni kroos cropped 1mx6up5dms4241qhwhteygufu9 - «Ռեալի» ևս 2 ֆուտբոլիստ բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը տեղեկացրել է, որ մադրիդյան ակումբի պաշտպան Խեսուս Վալյեխոն և կիսապաշտպան Տոնի Կրոսը չեն խաղա Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ արտագնա հանդիպմանը:

Գերմանացին և իսպանացին բաց են թողել թիմի վերջին մարզումը, այդ պատճառով Զիդանը որոշել է վտանգի տակ չդնել ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք, որ «Ռեալի» առաջիկա խաղը վնասվածքի պատճառով բաց կթողնեն նաև Բենզեման և Կովաչիչը, իսկ Ռոնալդուն և Մարսելոն չեն մասնակցի խաղին որակազրկման պատճառով:

«Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին՝ 22:45-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա