Logo

Աղբյուր. «Ռեալի» ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:31 / 28.03.2022ՍՊՈՐՏ
Էդեն Ազար-Ռեալ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։

Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ 31-ամյա կիսապաշտպանին կվիրահատեն:

Հաղորդվում էր, որ խաղացողը բաց կթողնի մոտ 5 շաբաթ, սակայն El Chiringuito հեռուստաընկերության լրագրող Խոսե Լուիս Սանչեսը պնդում է, որ բելգիացու համար մրցաշրջանն արդեն ավարտված է։

Ընդհանուր առմամբ՝ Ազարը «Ռեալի» կազմում ստացած 14 վնասվածքի պատճառով բաց է թողել ավելի քան 500 օր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա