Logo

«Ռեալի» ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագրից. նա թոփ ակումբների ուշադրության կենտրոնում է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 02.04.2021ՍՊՈՐՏ
«Ռեալի» ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագրից. նա թոփ ակումբների ուշադրության կենտրոնում է - «Ռեալի» ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագրից. նա թոփ ակումբների ուշադրության կենտրոնում է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:44

-

-

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Արքայական ակումբից», քանի որ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը թիմի հետ՝ գրում է АВС-ը:

«Ռեալն» իսպանացուն առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ աշխատավարձի չափի 10 տոկոս նվազեցմամբ: Վասկեսը հրաժարվել է գործարքից, ու եթե կողմերը համաձայնության չգան նոր պայմանագրի շուրջ, ֆուտբոլիստն ամռանը կդառնա ազատ գործակալ:

Լուկաս Վասկեսի ծառայություններով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Բավարիան», «Միլանը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»: Ըստ աղբյուրի՝ այս ակումբները պատրաստ են իսպանացի ֆուտբոլիստին 4 տարվա պայմանագիր առաջարկել՝ ավելի բարձր աշխատավարձի չափով, քան նա այժմ վաստակում է «Ռեալում»(տարեկան 3.5 միլիոն եվրո-խմբ.):

Լուկաս Վասկեսը ոչ միայն չի ցանկանում «Ռեալում» աշխատավարձի նվազեցման գնալ, այլև վստահ է, որ պետք է իր աշխատավարձի չափը բարձրացվի, քանի որ մյուսների համեմատ՝ մշտապես քիչ է վաստակել՝ ելույթ ունենալով աշխարհի լավագույն թիմերից մեկում:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Վասկեսը մասնակցել է 22 խաղի՝ դառնալով 2 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա