Logo

«Ռեալի» ֆուտբոլիստը կարող է դառնալ Ռոնալդուի ակումբակիցը

18:01 / 07.01.2023ՍՊՈՐՏ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելուց հետո մտադիր է ևս մեկ աղմկոտ գործարք կատարել, հայտնում է Footmercato-ն:

Ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» բելգիացի վինգեր Էդեն Ազարի հետ, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին:

Մադրիդում դեմ չեն վաճառել 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը և կրճատել աշխատավարձերի բյուջեն: 

Ընթացիկ մրցաշրջանում Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն Իսպանիայի գործող չեմպիոնի կազմում անցկացրել է 13 հանդիպում, խփել 1 գոլ ու կատարել 2 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա