Logo

«Ռեալի» համար Անտոնիո Ռյուդիգերն առաջնահերթություն է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.11.2021ՍՊՈՐՏ
համար Անտոնիո Ռյուդիգերն առաջնահերթություն է - «Ռեալի» համար Անտոնիո Ռյուդիգերն առաջնահերթություն է

Անտոնիո Ռյուդիգերը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:

Goal-ի հաղորդմամբ՝ իսպանական ակումբում վերջնական որոշում են կայացրել պաշտպանին ձեռք բերելու վերաբերյալ: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ լրանում է գալիք ամռանը, և եթե կողմերը մինչև ժամկետը լրանալը նոր պայմանագիր չկնքեն, «Ռեալը» ֆուտբոլիստին թիմ կհրավիրի ազատ գործակալի կարգավիճակով:

«Չելսին» փորձում է համաձայնության գալ Ռյուդիգերի հետ նոր պայմանագրի շուրջ, սակայն ֆուտբոլիստը, ըստ ամենայնի, հակված է հեռանալու ու «Ռեալին» միանալու տարբերակին:

«Չելսին» վերջերս Ռյուդիգերին առաջարկել է շաբաթական 140.000 ֆունտ աշխատավարձ, սակայն նա հրաժարվել է նոր պայմանագրից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա