Logo

«Ռեալի» հարձակվողը մոտ է իտալական ակումբ տեղափոխվելուն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:44 / 17.06.2022ՍՊՈՐՏ
Լուկա Յովիչ

«Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը մոտ է մադրիդյան թիմից հեռանալուն: Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ «Արքայական ակումբը» հարձակվողի ծառայություններն առաջարկել է իտալական «Ֆիորենտինային»:

Հաղորդվում է, որ «մանուշակները» պատրաստ են վարձակալել 24-ամյա սերբ ֆուտբոլիստին: Յովիչի՝ «Ռեալի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի ամառ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկային մտադիր է ձեռք բերել անգլիական «Վեսթ Հեմը»:

2021/22 մրցաշրջանում Լուկա Յովիչը Մադրիդի «Ռեալի» կազմում մասնակցել է 19 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա