Logo

«Ռեալի» հայտացուցակը «Խետաֆեի» դեմ խաղի համար

14:36 / 13.05.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում կմրցի «Խետաֆեի» հետ:

Հանդիպմանը մասնակցելու համար «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտավորել է 20 ֆուտբոլիստի:

Հայտացուցակից բացակայում են ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան, բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն և իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը:

«Ռեալ Մադրիդ» - «Խետաֆե» հանդիպումը կկայանա մայիսի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

«Ռեալը» 68 միավորով երրորդն է, իսկ «Խետաֆեն»՝ 34 միավորով 18-րդը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա