Logo

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ. «10 տարի է՝ Բենզեման աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.08.2019ՍՊՈՐՏ
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ. «10 տարի է՝ Բենզեման աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է» - «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ. «10 տարի է՝ Բենզեման աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:03

-

-

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Օմար Մասկարելը, որն այժմ հանդես է գալիս «Շալկեի» կազմում, խոսել է «Արքայական ակումբի» մասին:

«Ռեալն» աշխարհի մեծագույն թիմն է: Ոչինչ ինձ այնպես չզարմացրեց, ինչպես իմ տեսածն այնտեղ: Իմ առաջին մարզումը հիմնական թիմում անցկացրել եմ Ռոնալդուի, Օզիլի, Ալոնսոյի ու Ռամոսի հետ: Դա իսկական խելագարություն էր: Երիտասարդ ֆուտբոլիստներից ոչ բոլորին է հաջողվում հանդես գալ այդպիսի ֆուտբոլիստների կողքին:

Ամենաշատը տպավորված եմ Կարիմ Բենզեմայի խաղով: Նա ինձ համար աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է վերջին տասը տարիներին: Կարիմն աներևակայելի ու համեստ տղա է, որն օգնում է երիտասարդներին ու խորհուրդներ տալիս: Հենց սա է պատճառը, որ «Ռեալում» բոլորը սիրում են նրան:

Ինչ վերաբերում է Յովիչին, կարող եմ ասել, որ նա մեծ հաջողությունների կհասնի «Ռեալում»: Բենզեման նրան շատ կօգնի: Նա դեռ երիտասարդ է, ու երկրպագուները պետք է համբերատար լինեն: Լուկան նոր երկիր է գնացել, պետք է հարմարվի նոր լեզվին, նոր մշակույթին: Բոլորը չեն, որ կարող են դիմակայել «Ռեալում» եղած ճնշմանը:

Ես ուզում եմ, որ նա հաջողությունների հասնի այնտեղ, քանի որ հիասքանչ ունակությունների է տիրապետում: Այդ տարիքում քչերն են կարողանում լինել այնպիսի հարձակվող, ինչպիսին նա է: Վստահ եմ, որ նա կարդարացնի իր տրանսֆերային արժեքը»,- Goal-ը փոխանցում է Մասկարելի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա