Logo

«Ռեալի» սանը և «Վալենսիայի» ներկայիս աստղը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.06.2019ՍՊՈՐՏ
Barcelona v Valencia - «Ռեալի» սանը և «Վալենսիայի» ներկայիս աստղը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:14

-

-

«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոյի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու շանսերը վերջին օրերին զգալիորեն աճել են: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Ըստ այդ պարբերականի՝ ակումբները ներկայումս ակտիվ բանակցություններ են վարում Ռոդրիգոյի տրանսֆերը կյանքի կոչելու համար: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն այս ֆուտբոլիստին համարում է հարձակման գիծն ուժեղացնելու լավագույն տարբերակներից մեկը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոդրիգոն հանդիպում է ունեցել «Վալենսիայի» ղեկավարության հետ, որի ընթացքում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու որոշում է ընդունվել: Ռոդրիգոյի՝ պայմանագրով նախատեսված հրաժարագինը կազմում է 120 մլն եվրո, սակայն ակումբը պատրաստ է բաժանվել նրանից 50 մլն եվրոյի դիմաց:

28-ամյա խաղացողը Մադրիդի «Ռեալի» սան է և 2015 թվականին «Վալենսիա» է տեղափոխվել «Բենֆիկայից» 30 մլն եվրոյի դիմաց: Հարձակվողը Պրիմերայի ավարտված առաջնությունում մասնակցել է 33 խաղի և դարձել 8 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Դե Յոնգի համար լավագույն տարբերակը չէր «Բարսելոնա» տեղափոխվելը». Վան Գալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա