Logo

«Ռեալի» տնօրենը քննադատել է VAR-ի աշխատանքը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.11.2020ՍՊՈՐՏ
տնօրենը քննադատել է VAR ի աշխատանքը - «Ռեալի» տնօրենը քննադատել է VAR-ի աշխատանքը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:15

-

-

Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն «Վալենսիայի» դեմ խաղից հետո քննադատել է գլխավոր մրցավարին աջակցող տեսակրկնությունների համակարգի աշխատանքը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» «Մեստալյայում» զիջել է 1-4 հաշվով:

«Խաղի սկիզբը լավն էր: Մենք ավելի լավ մեկնարկեցինք: Սա վերաբերում է առաջին երեսուն րոպեներին:

Հետո պատահական դրվագի արդյունքում մրցակիցը հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ գոլի դրվագում էլ միջամտեց VAR-ը: Ես հասկանում եմ, որ համակարգը հենց միջամտելու համար է: Մրցավարները, թերևս, պետք է դիտեին ամբողջ գրոհի դրվագը՝ Ասենսիոյի նկատմամբ կանոնների խախտումը տեսնելու համար:

Երկրորդ կեսում նորից 11-մետրանոց նշանակվեց: Ես զարմացած էի, քանի որ կարծում էի, որ կանոնների խախտում կնշանակվի, սակայն մեր օգտին: Իսկ հետո ամեն ինչ ավելի վատացավ, երբ մեր դարպասին նշանակվեց 3-րդ 11-մետրանոցը»,- Marca-ն մեջբերում է Բուտրագենյոյի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա