Logo

«Ռեալի» տրանսֆերային թիրախներից մեկը հնարավոր է տեղափոխվի Անգլիա

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 14.07.2021ՍՊՈՐՏ
jules kounde sevilla ktccfvz099vazp8yyjpzhch3 - «Ռեալի» տրանսֆերային թիրախներից մեկը հնարավոր է տեղափոխվի Անգլիա

«Սևիլիայի» ու Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նա կարող է փոխել ակումբը։

Ֆուտբոլային ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն տեղեկացնում է, որ «Տոտենհեմը» համաձայնության է հասել «Սևիլիայի» հետ 22-ամյա խաղացողի տրանսֆերը ձեռքբերելու համար։ «Խթանները» պատրաստ են 30 միլիոն եվրո վճարել Կունդեի տրանսֆերի համար։

Այնուամենայնիվ ֆուտբոլիստը դեռևս չի կայացրել իր վերջնական որոշումը։ Ավելի հավանական է, որ Կունդեն մերժի «Տոտենհեմի» առաջարկը։

Կունդեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը»։ Ռաֆայել Վարանի հեռանալու դեպքում «Արքայական ակումբը» գուցե փորձի գնել Կունդեի տրանսֆերը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա