Logo

Աղբյուր. «Ռեալի» մի շարք ֆուտբոլիստների համար «Բետիսի» դեմ խաղը կարող է վերջինը լինել «Սանտիագո Բեռնաբեուում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:29 / 19.05.2022ՍՊՈՐՏ
Ռեալ-Բետիս

Ուրբաթ՝ մայիսի 20-ին, «Ռեալը» կանցկացնի մրցաշրջանի վերջին տնային հանդիպումը: Լա լիգայի 38-րդ տուրում նորընծա չեմպիոնը կընդունի «Բետիսին»: 

«Ռեալի» մի շարք ֆուտբոլիստների համար այդ հանդիպումը կարող է վերջինը լինել «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում՝ տեղեկացնում է Mundo Deportivo պարբերականը:

Աղբյուրի համաձայն՝ թիմից կհեռանան Գարեթ Բեյլն ու Իսկոն: Մարսելոյի պայմանագրի ժամկետը շուտով կավարտվի, բայց բացառված չէ, որ նա մնա: Հնարավոր են նաև անակնկալ հեռացումներ՝ ի դեմս Ասենսիոյի, Սեբալյոսի ու Մարիանոյի: 

«Բետիսի» դեմ խաղից 8 օր անց՝ մայիսի 28-ին, մադրիդցիները Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում Չեմպիոնների լիգայի այս խաղարկության եզրափակիչ հանդիպումը կանցկացնեն անգլիական «Լիվերպուլի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա