Logo

«Ռեալի» ղեկավարությունը զարմացած է Լապորտայի պահվածքից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:03 / 19.05.2022ՍՊՈՐՏ
Ժոան Լապորտա-Ռեալ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարները չեն հասկանում, թե ինչու է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան այդքան հետաքրքրված մադրիդյան թիմին վերաբերող իրադարձություններով։

Ըստ Marca-ի՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարներին զվարճացրել է Լապորտայի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ կատալոնական ակումբը երբեք ձեռք չի բերի Կիլիան Մբապեին, որովհետև ֆրանսիացին պահանջում է տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ:

«Սերուցքայինները» չեն հասկանում, թե ինչու է «կապտանռնագույնների» նախագահն այդքան անհանգստացած մադրիդյան թիմին առնչվող իրադարձություններով:

Նշենք՝ Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդն է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինները» 23-ամյա ֆրանսիացի հարձակվողի տեղափոխության մասին կհայտարարեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա