Logo

«Ռեալի» զավեշտալի գոլն «Ալկոյանոյի» դեմ խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.01.2022ՍՊՈՐՏ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալն» Արքայական գավաթի 1/16 եզրափակիչում 3-1 հաշվով հաղթել է «Ալկոյանոյին» ու նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր:

«Արքայական ակումբի» երրրոդ գնդակն այս խաղում բավական զավեշտալի է եղել:

«Ռեալի» պաշտպան Մարսելոն գեղեցիկ փոխանցումով գնդակն ուղարկել է Իսկոյին, սակայն փոխանցման ճանապարհը փակել է մրցակցի ֆուտբոլիստը: Վերջինը գնդակը փորձել է հեռացնել տուգանային հրապարակի մատույցներից, փոխարենը հարվածել է խաղընկերոջը: Անդրադարձից հետո Իսկոն մեն-մենակ է դուրս եկել «Ալկոյանոյի» դարպասապահի հետ, խաբքով փորձել է շրջանցել: Արդյունքում Իսկոն ու դարպասապահ Խոսե Խուանը միմյանց են բախվել, իսկ գնդակը դարպասապահի կրնկից ընթացել է դարպասը:

Մանրամասները՝ տեսանյութում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա