Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Վալենսիայի» նկատմամբ:
Gracenote-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբն» արտագնա խաղերում իր անպարտելիության շարքը հասցրեց 18 խաղի: Սա ակումբային ռեկորդի կրկնություն է:
«Ռեալն» այս ռեկորդը կրկնել էր արդեն երկու անգամ: Առաջինը եղել է 1996 թվականի մարտից 1997 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում, երկրորդը՝ 2016 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներին:
Կառլո Անչելոտիի սաների հաջորդ արտագնա խաղը կկայանա հոկտեմբերի 3-ին «Էսպանյոլի» հետ:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո