Logo

«Ռեալն» Ալեգրիի հետ «չի հասցրել» բանակցել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 29.05.2021ՍՊՈՐՏ
Ռեալն Ալեգրիի հետ չի հասցրել բանակցել - «Ռեալն» Ալեգրիի հետ «չի հասցրել» բանակցել

Մադրիդի «Ռեալի» ու Մասիմիլիանո Ալեգրիի միջև սպասված գործարքի ձախողումից մանրամասներ են հայտնի դարձել՝ գրում է AS-ը:

«Արքայական ակումբը» ցանկացել է բանակցություններ սկսել Ալեգրիի հետ Զինեդին Զիդանի հեռանալու մասին պաշտոնական հայտարարությունից հետո միայն՝ այդպիսով հարգելով ֆրանսիացի մասնագետին:

Այդ ընթացքում Մասիմիլիանո Ալեգրին վախեցել է մնալ առանց ակումբի: Իտալացին երկու տարի է՝ մարզչական գործունեությամբ չի զբաղվել: «Ռեալը» ցանկացել է հրավիրել Ալեգրիին, սակայն անգամ չի հասցրել բանակցություններ սկսել նրա հետ: Երբ Զիդանի հեռացումը հաստատվել է պաշտոնապես, Ալեգրին արդեն իսկ համաձայնության էր եկել «Յուվենտուսի» հետ:

Ալեգրին լուրջ առաջարկ է ունեցել նաև «Ինտերից», սակայն հանդիպման ընթացքում կողմերին համաձայնության գալ չի հաջողվել:

«Յուվենտուսը» վերջնագիր է ներկայացրել իտալացուն, ըստ որի՝ Ալեգրին կա՛մ չորեքշաբթի կհամաձայներ վերադառնալ թուրինյան ակումբ, կա՛մ առաջարկը հինգշաբթի «ժամկետանց» կլիներ: Հենց այս պատճառով է Ալեգրին որոշել չսպասել «Ռեալի» առաջարկին:

Նշվում է, որ «Ռեալին» շատ է զարմացրել Ալեգրիի որոշումը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա