Logo

«Ռեալն» առաջարկ է արել «Բավարիայի» աստղին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 10.07.2021ՍՊՈՐՏ
perez 1 - «Ռեալն» առաջարկ է արել «Բավարիայի» աստղին

«Ռեալը» կարող է հերթական համալրումն ունենալ «Բավարիայից»:

Ինչպես տեղեկացնում է DefensaCentral-ը, «Արքայական ակումբը» ցանկանում է գնել մյունխենցիների եզրային հարձակվող Կինգսլի Կոմանին: Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիների ղեկավարությունն արդեն կապ է հաստատել ֆրանսիացու հետ և նրան առաջարկել տարեկան 13 միլիոն եվրո աշխատավարձ: «Բավարիայի» հետ «Ռեալը» դեռ բանակցություններ չի սկսել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոմանը չի կարողանում համաձայնության գալ «Բավարիայի» հետ նոր պայմանագրի շուրջ, իսկ գործողն ավարտվում է հաջորդ տարի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա