Logo

«Ռեալը» ծանր պայքարում հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
01:59 / 29.08.2022ՍՊՈՐՏ
Ռեալ-Էսպանյոլ

Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ։

12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Արքայական ակումբի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, առաջին խաղակեսի վերջնամասում «Էսպանյոլի» պատասխան գոլը խփեց իսպանացի հարձակվող Խոսելուն։

Խաղի վերջնամասում ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ «Ռեալը» հաղթանակ կորզեց։ Երկրորդ գոլը 34-ամյա Բենզեման ավելացված ժամանակի 10-րդ րոպեին խփել է տուգանային հարվածով։ Դա «Ռեալում» նրա առաջին գոլն էր տուգանայինից։

3 տուրերից հետո «Ռեալն» 9 միավորով առաջին տեղում է։ «Էսպանյոլը» 1 միավորով 16-րդն է։

Հաջորդ տուրում Իսպանիայի գործող չեմպիոնը կմրցի «Բետիսի», իսկ «Էսպանյոլը»՝ Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ։

Իսպանիայի առաջնություն, 3-րդ տուր

«Էսպանյոլ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1-3

Խոսելու, 43 - Վինիսիուս Ժունիոր, 13, Բենզեմա, 88, 90+10

Հեռացում, Բենջամին Լեկոմտե, 90+7 («Էսպանյոլ»)

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա