Logo

«Ռեալն» այսօր կստանա այն գավաթը, որ նվաճել է ավելի քան 3 ամիս առաջ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 27.08.2017ՍՊՈՐՏ
UEFA SuperCup Real Madrid Manchester United 34 - «Ռեալն» այսօր կստանա այն գավաթը, որ նվաճել է ավելի քան 3 ամիս առաջ

Ինչպես հայտնի է, Մադրիդի «Ռեալն» այսօր՝ Երևանի ժամանակով կեսգիշերն անց 0:15-ին, սեփական հարկի տակ ընդունելու է «Վալենսիային»:

Հանդիպումից առաջ «Արքայական» ակումբին է հանձնվելու Լա Լիգայի նախորդ մրցաշրջանի չեմպիոնական գավաթը: Ըստ ավանդույթի՝ այն հաղթող թիմին տրվում է նոր մրցաշրջանի առաջին տնային մրցավեճից առաջ:

Հիշեցնենք՝ համացանցում մեծ տարածում էր գտել այն տեսանյութը, որում Գարեթ Բեյլը և Լուկա Մոդրիչը նախորդ առաջնության վերջին հանդիպումից հետո անակնկալի են գալիս՝ տեղեկանալով, որ այդ օրը չեն ստանալու գավաթը: Զինեդին Զիդանի թիմը Լա Լիգա-2016-17-ում իր վերջին խաղն անցկացրել է մայիսի 21-ին՝ 2-0 հաշվով հաղթելով «Մալագային»:

Իսպանիայում տրվում է 2 պարգև: Առաջինն արդեն ակումբին է հանձնել Լա Լիգայի նախագահ Խաբյեր Տեբասը գալա-երեկույթի ժամանակ, իսկ 2-րդով այսօր կպարգևատրի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուան Լուիս Լարեան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա