Logo

«Ռեալն» ու «Բարսելոնան» տրանսֆերային նոր մրցավազք են սկսել

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:44 / 05.04.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալն» ու «Բարսելոնան» սկսել են լրջորեն հետաքրքրվել «Այաքսի» վինգեր Անտոնիի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, «կապտանռնագույններն» արդեն նախնական բանակցություններ են վարել, սակայն մադրիդյան ակումբը պաշտոնական առաջարկ է պատրաստում ամառային տրանսֆերային պատուհանի համար և պատրաստվում է ավելացնել մրցակցի առաջարկը:

Transfermarkt պորտալը 22-ամյա բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 35 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում «Այաքսի» կազմում Անտոնին անցկացրել է 33 հանդիպում, դարձել 12 գոլի և 10 ասիստի հեղինակ:    

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա