Logo

«Ռեալն» ու Վինիսիուս Ժունիորը համաձայնության են հասել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:17 / 15.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալն» ու Վինիսիուս Ժունիորը պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության են հասել՝ հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բրազիլացու նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականը։ Կողմերը համաձայնեցրել են համագործակցության բոլոր կետերը, և դրա մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսին։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան 3,2 մլն եվրոյից կաճի՝ հասնելով 10 մլն եվրոյի, իսկ հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո։

2021/22 մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրած 52 խաղում խփել է 22 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա