Logo

«Ռեալն» ուժեղ էր «Բետիսից» (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:12 / 03.09.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունեց «Բետիսին» ու հաղթեց 2-1 հաշվով։

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գոլի շնորհիվ «Արքայական ակումբը» հաշվի մեջ առաջ անցավ, սակայն 8 րոպե անց գոլով պատասխանեց հյուրերի իսպանացի կիսապաշտպան Սերխիո Կանալեսն ու թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվի պայմաններում։

«Ռեալի» հաղթական գոլը 65-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։

Կառլոն Անչելոտիի գլխավորած թիմը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 12 միավորով գլխավորում մրցաշարային աղյուսակը։ «Բետիսը» 9 միավորով 2-րդն է։

Հաջորդ տուրում «Ռեալը» կմրցի «Մալյորկայի», իսկ «Բետիսը»՝ «Վիլյառեալի» հետ։

Իսպանիայի առաջնություն, 4-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Բետիս»՝ 2-1

Վինսիուս Ժունիոր, 9, Ռոդրիգո Գոյես, 65 - Սերխիո Կանալես, 17

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա