Logo

«Ռեալն» ու Ասենսիոն համաձայնության են հասել

13:46 / 11.04.2023Ֆուտբոլ
null

Իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոն կշարունակի ելույթները Մադրիդի «Ռեալում», հայտնում է The Athletic-ը:

Կողմերը համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ, որը նախատեսված կլինի մինչև 2027 կամ 2028 թվականը:

Ասենսիոյի որոշման վրա ազդել է իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը բազմիցս հայտարարել է ֆուտբոլիստի հետ գործակցությունը շարունակելու ցանկության մասին:

Հիշեցնենք, որ Մարկո Ասենսիոն մադրիդյան գրանդի գույները պաշտպանում է 2016 թվականից և 272 խաղում խփել է 57 գոլ, կատարել 30 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա