Logo

«Ռեալն» ու «Բավարիան» պատրաստ են բավարարել «Չելսիի» ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 02.10.2021ՍՊՈՐՏ
GettyImages 1341296906 scaled - «Ռեալն» ու «Բավարիան» պատրաստ են բավարարել «Չելսիի» ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը հետաքրքրել է «Ռեալին» ու «Բավարիային»։

28-ամյա գերմանացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին և կողմերը հեռու են նոր համաձայնության հասնելուց։

«Ռեալն» ու «Բավարիան» պատրաստ են բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները։ Նա ցանկանում է շաբաթական 200 հազար եվրո վաստակել։ Ներկայումս նրա աշխատավարձը կազմում է շաբաթական 100 հազար եվրո։

Ռյուդիգերը միայն այս պայմանով է համաձայն մնալ «Չելսիում»։ Եթե աշխատավարձի բարձրացում տեղի չունենա, ապա նա կդիտարկի այլ առաջարկներ։

Ընթացիկ մրցաշրջանում Ռյուդիգերը մասնակցել է ԱՊԼ-ի 6 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա