Logo

«Ռեալն» ուժեղ էր «Սելտայից»

00:58 / 23.04.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով հաղթեց «Սելտային»:

Մեկական գոլով աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն և բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն:

«Ռեալը» 65 միավորով երկրորդն է և 8 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրում մրցելու է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: «Սելտան» 36 միավորով 12-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Սելտա»՝ 2-0 (տեսանյութ)

Մարկո Ասենսիո, 42, Էդեր Միլիտաո, 48

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա