Logo

«Ռեալն» ընկերական խաղում զիջեց Ջերարդի «Ռեյնջերսին» (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 25.07.2021ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալը» Գլազգոյում ստուգողական հանդիպում է անցկացրել «Ռեյնջերսի» հետ՝ պարտվելով 1-2 հաշվով:

8-րդ րոպեին Ռոդրիգոն Մարտին Էդեգորի փոխանցումից հետո հաշվի մեջ առաջ է մղել «Արքայական ակումբին»: 55-րդ րոպեին Սակալան հավասարեցրել է խաղի հաշիվը, իսկ 77-րդ րոպեին Իտենը հաղթական գնդակ է խփել շոտլանդական ակումբի համար:

«Ռեալը» 76-րդ րոպեից հանդես է եկել 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտն ստացել ու խաղադաշտից հեռացվել է Նաչոն:

«Արքայական ակումբի» հաջորդ ստուգողական խաղը նախատեսված է օգոստոսի 8-ին «Միլանի» հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա