Logo

«Ռեալում» անհամբերությամբ սպասում են Մեսիի՝ ՊՍԺ տեղափոխությանը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.07.2021ՍՊՈՐՏ
անհամբերությամբ սպասում են Մեսիի՝ ՊՍԺ տեղափոխությանը - «Ռեալում» անհամբերությամբ սպասում են Մեսիի՝ ՊՍԺ տեղափոխությանը

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով: «Արքայական ակումբը» ցանկանում է գործարքն ավարտին հասցնել ընթացիկ տրանսֆերային պատուհանին:

AS-ի տեղեկություններով՝ «Ռեալին» ուրախացրել է այն, որ Լիոնել Մեսին ազատ գործակալի կարգավիճակ է ստացել: «Արքայական ակումբում» հավատացած են, որ ՊՍԺ-ն Լեոյին թիմ հրավիրելու քայլեր կձեռնարկի, ու եթե ամեն ինչ հաջող ընթանա, «Ռեալի» համար ավելի հեշտ կլինի Մբապեին ձեռք բերելը:

«Ռեալին» նման վստահություն է հաղորդել այն, որ ՊՍԺ-ն չի կարող թիմում ունենալ Մեսի – Նեյմար – Մբապե եռյակ ու միաժամանակ պահպանել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:

«Եթե Մեսին տեղափոխվի ՊՍԺ, Մբապեն նույն դռնով դուրս կգա»,- AS-ի հետ զրույցում ասել է «Ռեալի» ներկայացուցիչը, որի անունը չի նշվում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա