Logo

«Ռեալում» Ռամոսի խաղահամարը վերցնելու ցանկություն ոչ ոք չի հայտնել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 18.07.2021ՍՊՈՐՏ
Ռամոսի խաղահամարը վերցնելու ցանկություն ոչ ոք չի հայտնել - «Ռեալում» Ռամոսի խաղահամարը վերցնելու ցանկություն ոչ ոք չի հայտնել

Սերխիո Ռամոսի՝ Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո մոտ մեկ ամիս է անցել, սակայն «Արքայական ակումբում» նրա խաղահամարը դեռևս ազատ է:

Marca-ն հաղորդում է, որ Ռամոսի խաղահամարը վերցնելու ցանկություն թիմում ոչ ոք չի հայտնել: Նույն իրավիճակն էր նաև Իսպանիայի հավաքականում ԵՎՐՈ 2020-ի ժամանակ, երբ Ռամոսի՝ «15» համարի մարզազգեստն ազատ մնաց՝ չնայած նրան, որ իսպանացին չէր մասնակցում մրցաշարին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռամոսը ՊՍԺ-ում հանդես կգա «4» համարի մարզազգեստով, որով ելույթ էր ունենում Տիլո Կերերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա