Logo

«Ռեալում» վստահ են, որ Բելինգեմի ապագան չի որոշվի աճուրդում

21:04 / 05.01.2023ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» սկսել է լրջորեն աշխատել Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տեղափոխության գործարքի վրա, հայտնում է Marca-ն:

«Արքայական ակումբը» գերմանական կողմին հայտնել է, որ պատրաստ է գործարքի համար հատկացնել 120 միլիոն եվրո: Անգլիացու տրանսֆերային իրավունքը ձեռք բերել խորհուրդ է տվել սկաուտ Խունի Կալաֆատը, որը օգնել է Մադրիդ տեղափոխվել նաև բրազիլացիներ Վինիսիուս Ժունիորին, Ռոդրիգոյին, Կազեմիրոյին և ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին: 

«Ռեալը» նույնիսկ պատրաստ է 10 միլիոն հավելավճար տալ Բելինգեմին պայմանագիր կնքելուց հետո: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու ղեկավար կազմի անդամերից Խոսե Անխել Սանչեսը մշտական կապի մեջ են 19-ամյա ֆուտբոլիստի հետ: Նրանք վստահ են, որ Բելինգեմի ապագան չի որոշվի աճուրդում, ու սկզբունքային դեր կունենա վերջինիս ցանկությունը: Անգլիայի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»: 

Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգեմի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին: Transfermarkt-ն անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա