Logo

«Ռեալը» 2 թեկնածու է դիտարկում Վարանին փոխարինելու համար

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 12.08.2021ՍՊՈՐՏ
pau torres - «Ռեալը» 2 թեկնածու է դիտարկում Վարանին փոխարինելու համար

Մադրիդի «Ռեալը» մտածում է Ռաֆայել Վարանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո կենտրոնական պաշտպանի դիրքն ուժեղացնելու մասին:

Մադրիդյան ակումբը 2 հիմնական թեկնածու ունի ՝ Պաու Տորեսը «Վիլյառեալից» և Ժյուլ Կունդեն «Սևիլիայից»: «Վիլյառեալի» հետ իսպանացու պայմանագրում ամրագրված է 65 մլն եվրոյի հրաժարագին, սակայն բանակցությունների ընթացքում «Սերուցքայինները» կարող են փորձել նվազեցնել ֆուտբոլիստի գինը:

Կունդեի տրանսֆերն իսկապես դժվար կլինի իրականացնել։ Նախորդ ամռանը «Սևիլիան» հրաժարվել էր ֆրանսիացուն «Մանչեսթեր Սիթիին» վաճառել 60 մլն եվրոյով, իսկ այժմ ակումբի դիրքորոշումն այդ հարցում ավելի կոշտ է դարձել:

Ավելի վաղ ակումբից հեռացել էր նաև թիմի ավագ ու պաշտպանության առաջատար Սերխիո Ռամոսը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա