Logo

«Ռեալը» 300-րդ խաղը կանցկացնի Չեմպիոնների լիգայում

23:32 / 15.03.2023ՍՊՈՐՏ
Ռեալ-300-րդ խաղ

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղը 300-րդ մրցավեճը կլինի Մադրիդի «Ռեալի» համար ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում, հայտնում է Opta-ն:

«Ռեալը» կդառնա Չեմպիոնների լիգայում 300 հանդիպում անցկացրած առաջին ակումբը: Այդ ցուցանիշով թոփ-5-ում են նաև Մյունխենի «Բավարիան» (280 խաղ), կատալոնական «Բարսելոնան» (277), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (238) և Թուրինի «Յուվենտուսը» (220):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 5-2 հաշվով հաղթել էր անգլիական գրանդին: Պատասխան խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Չեմպիոնների լիգա. «Ռեալ» - «Լիվերպուլ», «Նապոլի» - «Այնտրախտ». Մեկնարկային կազմեր

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա