Logo

«Ռեալը» Անչելոտիի գլխավորությամբ երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 19.07.2021ՍՊՈՐՏ
E6mYUDvWYAA6brW - «Ռեալը» Անչելոտիի գլխավորությամբ երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել

«Ռեալը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին։ «Արքայական ակումբը» Կառլո Անչելոտիի գլխավորությամբ երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել։

Մրցակիցը եղել է «Ռայո Վալեկանոն»։ «Արքայական ակումբի» մեկնարկային կազմում են եղել Անդրեյ Լունինը, Ալվարո Օդրիոսոլան, Վիկտոր Չուստը, Նաչոն, Մարսելոն, Անտոնիո Բլանկոն, Իսկոն, Մարտին Էդեգորը, Լուկաս Վասկեսը, Սերխիո Արիբասն ու Խուանմի Լատեսան։

Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ «Ռեալի» կազմում հաշիվը 11-մետրանոցից բացել է Իսկոն։ Մրցակիցը հավասարեցրել է հաշիվը Վիկտոր Չուստի ինքնագոլից հետո։

Կառլո Անչելոտին երկրորդ անգամ է գլխավորում «Ռեալը»։ Առաջին անգամ նա թիմում աշխատել է 2013-2015 թվականներին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա