Logo

«Ռեալը» առաջարկ է ստացել Իսկոյի համար

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 08.07.2021ՍՊՈՐՏ
isco 1 - «Ռեալը» առաջարկ է ստացել Իսկոյի համար

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ հեռանալու է մադրիդյան թիմից։

El Transistor ռադիոկայանի տեղեկություններով՝ «Արքայական ակումբի» սեղանին կա առաջին առաջարկը իսպանացի կիսապաշտպանի համար։ «Միլանը» 15 միլիոն եվրո է առաջարկել Իսկոյի համար։ «Ռեալի» պատասխանը դեռևս հայտնի չէ։

Ենթադրվում է, որ նույնիսկ այսպիսի գնով «Արքայական ակումբը» պատրաստ կլինի բաժանվել Իսկոյից։ Նա բավականին բարձր աշխատավարձ է ստանում ու նախորդ մրցաշրջանում անհաջող է խաղացել։

Իսկոն 2013 թվականից է խաղում «Ռեալում»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա