Logo

«Ռեալն» Ասենսիոյին փոխարինողին գտել է «Բավարիայում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:41 / 16.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալը» թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին փոխարինող է գտել։ Էկրեմ Քյոնուրի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը որպես Ասենսիոյին փոխարինող դիտարկում է «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրիի թեկնածությունը։

2021/22 մրցաշրջանում Գնաբրին գերմանական ակումբի կազմում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում խփել է 17 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում։ «Ռեալն» Ասենսիոյի տրանսֆերային իրավունքը գնել է 2015 թվականի հուլիսին։

2021/22 մրցաշրջանում իսպանացին «սերուցքայինների» կազմում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում խփել է 12 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա