Logo

«Ռեալը» Ազարի վերաբերյալ որոշում է կայացրել․ Անչելոտին այլ բան է կարծում

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 19.07.2021ՍՊՈՐՏ
hazard - «Ռեալը» Ազարի վերաբերյալ որոշում է կայացրել․ Անչելոտին այլ բան է կարծում

«Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի վերաբերյալ։ Marca-ի փոխանցմամբ՝ ակումբում ցանկանում են վաճառել Ազարի տրանսֆերան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալում» հոգնել են Ազարի վնասվածքներից։ ԵՎՐՈ-2020-ի ժամանակ նա հայտարարեց, որ վնասվածքը մինչև հիմա հանգիստ չի տալիս իրեն ու այս անհարմարություններով նա չգիտի՝ կկարողանա երբեմն նորից վերադառնալ իր հին խաղամակարդակին։

Այս ամենը դրական արձագանք չի ստացել Մադրիդում։ «Ռեալում» կարծում են, որ պետք է վաճառել Ազարի տրանսֆերը։

Սակայն «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գտնում է, որ իր գլխավորությամբ բելգիացին կարող է դարձյալ բացել իր պոտենցիալն ու խաղալ այնպես, ինչպես «Չելսիում»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա