Logo

Կրոսի հարցում «Ռեալը» կասկածներ չունի, բայց ֆուտբոլիստը մտածելու ժամանակ է խնդրել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:25 / 19.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» 32-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ՝ հայտնում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» ղեկավարությունը կիսապաշտպանին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվականը, սակայն գերմանացին մտածելու համար ժամանակ է խնդրել։

Տոնին ցանկանում է տեսնել, թե ինչպիսի մարզավիճակում կլինի հաջորդ մրցաշրջանում, որից հետո միայն որոշում կկայացնի։ Կրոսը չի ցանկանում «բեռ» դառնալ «Ռեալի» համար:

Նշվում է, որ գերմանացի ֆուտբոլիստին դուր է գալիս կյանքը Մադրիդում, իսկ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Կրոսին անփոխարինելի խաղացող է համարում։

Կրոսը «Ռեալում» ելույթ է ունենում 2014 թվականի հուլիսից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: Transfermarkt-ը գերմանացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա