Logo

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Սոսյեդադի» պաշտպանին

Հեղինակ
Հայարփի Կարապետյան
00:00 / 06.07.2017ՍՊՈՐՏ
alvaro odriozola real sociedad - «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Սոսյեդադի» պաշտպանին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Սոսյեդադի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է Marca-ն, «արքայական» ակումբի ղեկավարությունը ցանկանում է փոխարինող ձեռք բերել Դանի Կարվախալի համար, եթե Դանիլոն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում լքի ակումբը:

Օդրիոսոլան վերջերս է թարմացրել իր պայմանագիրը «Սոսյեդադի» հետ: 21-ամյա բասկի հրաժարագինը կազմում է 40 մլն. եվրո, իսկ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

21-ամյա պաշտպանը իր նորամուտը նշել է անցած մրցաշրջանում և «Սոսյեդադի» կազմում անցկացրած 15 խաղերում դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա