Logo

«Ռեալը» դիտարկում է «Չելսիի» պաշտպանի տեղափոխության տարբերակը

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 12.08.2021ՍՊՈՐՏ
GettyImages 1229186817 1 - «Ռեալը» դիտարկում է «Չելսիի» պաշտպանի տեղափոխության տարբերակը

«Ռեալում» ցանկանում են ուժեղացնել պաշտպանության կենտրոնը Սերխիո Ռամոսի ու Ռաֆայել Վարանի հեռանալուց հետո։

Sky Sports-ի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբում» դիտարկում են «Չելսիի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի տրանսֆերը գնելու տարբերակը։ Ռյուդիգերի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։ Եթե նա չերկարաձգեց պայմանագիրը, հունվարին կարող է սկսել բանակցել այլ ակումբների հետ։

«Ռեալում» ուշադրությամբ հետևում են գերմանացի խաղացողի շուրջ իրավիճակին ու պատրաստ են հնարավորության դեպքում պայմանագիր կնքել նրա հետ։

Հաղորդվում է, որ տրանֆերը հնարավոր է կայանա հաջորդ ամառ, ու Ռյուդիգերը տեղափոխվի «Ռեալ» ազատ գործակալի կարգավիճակով։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա