Logo

«Ռեալը» Եվրատեսիլի ոճով է գնահատել Լունինի խաղը (լուսանկար)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:45 / 16.05.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգայի 37-րդ տուրում «Ռեալը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կադիսի» հետ (1:1):

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «սերուցքայինների» դարպասապահ Անդրեյ Լունինը, որը 61-րդ րոպեին հետ մղեց Ալվարո Նեգրեդոյի 11-մետրանոց հարվածը, ինչպես նաև մի քանի տպավորիչ սեյվ կատարեց:

Ուկրաինացի դարպասապահի խաղը յուրահատուկ կերպով է գնահատել «Արքայական ակուբի» ինստագրամյան էջը.

«Մեր 12 միավորն անցնում է... Անդրեյ Լունինին»:

Նշենք, որ Եվրատեսիլ երաժշտական մրցույթում երկրները 12 միավոր են շնորհում այն մասնակցին, որին համարում են լավագույնը: 

Հատկանշական է, որ Եվրատեսիլ-2022-ում հաղթող է ճանաչվել Ուկրաինայի Kalush Orchestra խումբը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա