Logo

«Ռեալը» գերազանցում է բոլոր եվրոպական ակումբներին գլխով խփած գոլերի քանակով

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 20.02.2017ՍՊՈՐՏ
370CC3A500000578 3732024 image a 3 1470775802102 - «Ռեալը» գերազանցում է բոլոր եվրոպական ակումբներին գլխով խփած գոլերի քանակով

Մադրիդի «Ռեալը» ներկայումս ոչ միայն գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, այլ նաև եվրոպական ակումբների շարքերում գլխով ամենաշատ գոլերն է կարողացել խփել, հայտնում է Marca-ն:

«Սերուցքայինների» գլխով ամեն 4-րդ հարվածը դարպասին ավարտվել է գոլով: Այսպիսով, 106 հարվածներից 24 հայտնվել է ցանցում:

Իսպանիայում «արքայական» ակումբին այս ցուցանիշով նախորդում է «Բարսելոնան» (12) և «Ռեալ Սոսյեդադը» (12): Իսկ եվրոպական ակումբներից «Ռեալի» հետ այս արդյունքով մրցում է «Արսենալը» (15):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մադրիդցիները նոր ակումբային ռեկորդ  են սահմանել՝ գրավելով մրցակիցների դարպասը 42-րդ խաղում շարունակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա