Logo

«Ռեալը» գլխավորելու հիմնական թեկնածուն

14:31 / 29.03.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո խզել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հայտնում է Relevo-ն:

Իսպանական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն է, իսկ ցանկում երկրորդը «Կաստիլյան» մարզող, իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսն է:

«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ավելի վաղ հետաքրքրվել է Թոմաս Տուխելի ծառայություններով, սակայն գերմանացին նախընտրել է պայմանագիր կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ:

Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն առանց աշխատանքի է 2022 թվականի հուլիսին ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա