Logo

«Ռեալը» Հալանդին փոխարինող թեկնածու է գտել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:04 / 16.01.2022ՍՊՈՐՏ
null

«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել Պրիմերայում։

21-ամյա սերբ ֆուտբոլիստի ծառայություններով Մադրիդի «Ռեալն» է հետաքրքրված՝ հաղորդում է El Nacional-ը։

Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբը» Վլահովիչին դիտարկում է որպես Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին փոխարինող։

Եթե «Ռեալը» չկարողանա գնել նորվեգացու տրանսֆերային իրավունքները, ապա կդիտարկի «Ֆիորենտինայի» հարձակվողին թիմ հրավիրելու տարբերակը։

21-ամյա Վլահովիչը «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ է դարձել 2018 թվականին՝ տեղափոխվելով «Պարտիզանից»։ Ընթացիկ մրցաշրջանում սերբ հարձակվողն Ա Սերիայի 20 խաղում դարձել է 16 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա