Logo

Եվրալիգա. «Ռեալը» «Չորսի եզրափակիչում» հաղթել է «Բարսային», «Էֆեսը»՝ «Օլիմպիակոսին» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:33 / 20.05.2022Բասկետբոլ
Ռեալ-Բարսա-2022

Բասկետբոլի Եվրալիգայի խաղարկությունում մեկնարկել է «Չորսի եզրափակիչ» փուլը:

Մադրիդի «Ռեալը» համառ պայքարում հաղթել է կատալոնական «Բարսելոնային»՝ 86:83: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Բարսելոնայի» հարձակվող Նիկոլա Միրոտիչն էր, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 26 միավոր և 12 անդրադարձ։


«Չորսի եզրափակիչի» մյուս զույգում մրցաշարի գործող չեմպիոն «Անադոլու Էֆեսը» հաղթել է հունական «Օլիմպիակոսին»՝ 77:74: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը թուրքական թիմի պաշտպան Շեյն Լարկինն էր, որն իր ակտիվում գրանցել է 21 միավոր և 7 արդյունավետ փոխանցում:


Այսպիսով՝ վաղը՝ մայիսի 21-ին, մրցաշարի 3-րդ տեղի համար խաղում «Բարսելոնան» կհանդիպի «Օլիմպիակոսին» (18:00), իսկ եզրափակիչում չեմպիոնական տիտղոսը կփորձի պաշտպանել «Անադոլու Էֆեսը»՝ մրցելով «Ռեալի» հետ (21:00):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա