Logo

Եվրալիգա. «Ռեալը» հաղթել է «Մաքաբիին», «Օլիմպիակոսը»՝ «Մոնակոյին» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:30 / 21.04.2022Բասկետբոլ
Բասկետբոլի Եվրալիգա-1/4

Բասկետբոլի Եվրալիգայի 1/4 եզրափակիչում կայացել է ևս 2 հանդիպում: Իսպանական «Ռեալը» քառորդ եզրափակիչի առաջին խաղում 84։74 հաշվով հաղթել է Թել Ավիվի «Մաքաբիին»։

Տանտերերի կազմում ամենաարդյունավետը Ֆաբիեն Կոզերն էր, որն իր ակտիվում գրանցել է 20 միավոր։

Իսրայելական թիմից ամենաարդյունավետը Սքոթի Ուիլբեկինն էր, որը նույնպես վաստակել է 20 միավոր։

Շարքի հաջորդ խաղը կկայանա ապրիլի 22-ին Մադրիդում։


Հունական «Օլիմպիակոսն» էլ 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումն է անցկացրել ֆրանսիական «Մոնակոյի» հետ։ Խաղն ավարտվել է հունական թիմի հաղթանակով՝ 71։54 հաշվով։

«Օլիմպիակոսից» ամենաարդյունավետ խաղացողներն են  Շաքիլ ՄակԿիսիչը և Գեորգիոս Պրինտեզիսը. երկուսն էլ վաստակել են 12 միավոր: «Մոնակոյի» կազմում 10-ական միավոր վաստակել են Մայք Ջեյմսը և Դոնտա Հոլը:

Շարքի հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 22-ին Հունաստանում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա