Logo

«Ռեալը» հետաքրքրված է «Լեսթերի» կիսապաշտպանի ծառայություններով

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 13.11.2021ՍՊՈՐՏ
leicester city v wolverhampton wanderers premier league 5d6e2effbadfd6b584000001 - «Ռեալը» հետաքրքրված է «Լեսթերի» կիսապաշտպանի ծառայություններով

«Լեսթերի» կիսապաշտպան Օնինյե Նդիդին կարիերան կարող է շարունակել Պրիմերայում։ 24-ամյա նիգերիացի ֆուտբոլիստով Մադրիդի «Ռեալն» է հետաքրքրված՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով, «սերուցքայինները» Նդիդիին դիտարկում են որպես բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյին հավանական փոխարինողի։

«Ռեալից» բացի, նիգերիացի ֆուտբոլիստով «Մանչեսթեր Յունայթեդն» է հետաքրքրված, որը կփորձի նրան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Կիսապաշտպանը «Լեսթերում» հանդես է գալիս 2017 թվականից։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը 60 մլն եվրո է գնահատում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա