Logo

«Ռեալը» հետաքրքրված է «Լիլի» հարձակվողի ծառայություններով

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 22.12.2021ՍՊՈՐՏ
Ջոնաթան Դևիդ

«Ռեալին» հետաքրքրել է «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը։

Marca-ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը, ինչպես նաև Բունդեսլիգայի, Ա Սերիայի ու ԱՊԼ-ի ակումբներ, հետաքրքրված են 21-ամյա հարձակվողով։

«Արքայական ակումբի» ղեկավարությունը ցանկանում է 2022 թվականին լրջորեն ուժեղացնել կազմը։ Ակումբը ցանկանում է գնել տաղանդավոր ֆուտբոլիստների, որոնք Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ նոր մակարդակի կբարձրանան։

«Լիլը» հետաքրքրված է կիսապաշտպան Էդեն Ազարին վերադարձնելու տարբերակով, այդ իսկ պատճառով էլ բելգիացին կարող է ներառվել կենտրոնական հարձակվողի գործարքում։

Ավելի վաղ Դևիդի գործակալը հայտարարել է, որ սա իր հաճախորդի վերջին մրցաշրջանն է «Լիլում»։ Այս պահին Ջոնաթանը Լիգա 1-ի լավագույն ռմբարկուն է։ Նրա հաշվին 11 գոլ կա գրանցված։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա