Logo

«Ռեալը» կադրային խնդիրներ կունենա «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 13.08.2018ՍՊՈՐՏ
Futbol 329728839 93079746 1024x576 - «Ռեալը» կադրային խնդիրներ կունենա «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ալվարո Օդրիոսոլան վնասվածք է ստացել: Իսպանացի երիտասարդ ֆուտբոլիստը չի կարողացել ավարտել իր թիմի հերթական մարզումը և վաղաժամ լքել թիմակիցներին:

Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ թեպետ վնասվածքը շատ լուրջ չէ, բայց Օդրիոսոլան չի կարողանա մասնակցել վաղը օգոստոսի 15-ին կայանալիք Եվրոպայի Սուպերգավաթի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղին: Իսպանիայի հավաքականի պաշտպանը բաց կթողնի 2 շաբաթ:

Հիշեցնենք, որ Օդրիոսոլան «Ռեալ» էր տեղափոխվել տրանսֆերային այս պատուհանի ընթացքում: Նրա տրանսֆերի համար «սերուցքայինները» «Ռեալ Սոսյեդադին» վճարեր էր 40 միլիոն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա