Logo

«Ռեալը» լուրջ կորուստ կարող է ունենալ «Ման. Սիթիի» դեմ առաջին խաղին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:25 / 19.04.2022ՍՊՈՐՏ
Կազեմիրո

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպումը։

Լրագրող Խոսե Լուիս Սանչեսի խոսքով՝ 30-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մկանային խնդիրներ ունի, ինչի պատճառով կիսապաշտպանը բաց կթողնի Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ հանդիպումը։

Հավանականություն կա, որ Կազեմիրոն չի հասցնի լիովին վերականգնվել մինչև «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղը:

Չեմպիոնների լիգայի «Ռեալ» - «Ման. Սիթի» կիսաեզրափակիչ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա