Logo

«Ռեալը» կազմել է Ռոնալդուի փոխարինողների կարճ ցուցակը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 27.10.2017ՍՊՈՐՏ
nintchdbpict0002695534161 e1474883404349 - «Ռեալը» կազմել է Ռոնալդուի փոխարինողների կարճ ցուցակը

Մադրիդի «Ռեալը» ձեռքերը ծալած չի նստում և արդեն տարբերակներ է փնտրում թիմի ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկին փոխարինելու համար: «Արքայական» ակումբը արդեն հասցրել է կազմել այն ֆուտբոլիստների կարճ ցուցակը, որոնք հետագայում կարող են զբաղեցնել Կրիշտիանու Ռոնալդուի տեղը:

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Գոնսալոու Գեդեշը, որը վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայում», հավակնորդների թվում է, «սերուցքայինները» դիտարկում են նաև «Գրեմիոյի» կիսապաշտպան Լինկոլնի և «Պալմերայսի» 17-ամյա հարձակվող Ալան Սոուզայի ծառայությունները:

Միաժամանակ ընդգծվում է, որ վերջին շրջանում Ռոնալդուի և «Ռեալի» նախագահ Ֆլորետինո Պերեսի հարաբերությունները լարված են, քանի որ պորտուգալացին ցանկանում է Նեյմարից և Մեսիից բարձր աշխատավարձ ստանալ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա